Նորություններ

30 հոգի բահերով ու մահակներով, զինված մտել են ակումբ, ջարդուփշուր արել ու պահանջել ղեկավարությանը. մանրամասներ «Կատալինա» ակումբի կրակոցներից

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբի կրակոցներից, թե ինչից է սկսվել վեճը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ ակումբում վիճաբանություն է եղել, որտեղ մեկ անձի են ծեծել: Արդյունքում, ծեծի ենթարկված անձի մտերիմները մոտ 30 հոգի զենքով, փայտով, բահերով ներխուժել են «Կատալինա» ակումբ եւ պահանջել են տնօրինությանը, փորձել են հաշվեհարդար տեսնել ակումբի ղեկավարության հետ օրեր առաջ իրենց ընկերոջը ծեծի ենթարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ ակումբի ղեկավարներին գտնելը նրանք բահերով, մահակներով ծեծել են ակումբի անձնակազմին, կրակոցներ են արձակել ու հեռացել:

Մեզ հայտնի դարձավ, որ Կոտայքի քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։50-ի սահմաններում մոտ 15 քաղաքացի այցելել է Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ սրահի մեջ նրանցից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով կրակոցներ արձակողի անունը եղել է Սամվել, ով 25 տարեկան է և բնակվում է Կոտայքի մարզում։

 

armlur.am

Back to top button
Close