Նորություններ

Ստեփանակերտում 1 օրում շմոլ գազի թունավորման մի քանի դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:50-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Լ. Հուրունց փողոցի բնակիչներ` 1987 թ. ծնված Ա. Մ.-ն և 1986 թ. ծնված Լ. Մ.-ն:

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Շմոլ գազից թունավորման հաջորդ դեպք գրանցվել է գիշերը: Ժամը 01:30-ին շմոլ գազի թունավորումով Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Խուդյակով փողոցի բնակիչներ` 1966 թ. ծնված Գ. Մ.-ն և 1993 թ. ծնված Դ. Բ.-ն։

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են մարտի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, լոգասենյակում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգումներով զբաղվում է ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Back to top button
Close