ՆորություններՔո ձայնը

Երկար կռիվս ու զայրույթս ՍԴ դատավորներ ընտրելիս հենց այս օրն աչքի առաջ ունենալու պատճառով էր. Գ. Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է.

ՍԴ այսօրվա որոշումն ինձ չի զարմացել, այլ բան չէի սպասում, եւ երկար կռիվս ու զայրույթս ՍԴ դատավորներ ընտրելիս հենց այս օրն աչքի առաջ ունենալու պատճառով էր, ու սեպտեմբերին, երբ արդեն վերջնական հասկացա, որ անիմաստ է պայքարել, որ դատաիրավական համակարգում բարեփոխումների, վեթինգի գործընթացը վերջնական տապալված է ու դա է ՔՊ վարչության- քաղաքական վերնախավի դիրքորոշումը (քանի որ անհնար էր այս օրը եւ նման դատավճիռը չկանխատեսել), ինքս որոշում կայացրեցի հրաժարական ներկայացնել ու վայր դնել մանդատս, այո’, ՍԴ դատավորների նման կազմ ընտրելն ու մարտի 1-ի ողջ դատավարության այսկերպ տապալումը չկանխատեսելը ոչ այլ ինչ էր քան, մեղմ ասած, քաղաքական անհեռատեսություն, որի մաս դառնալ այլեւս չէի կարող։ Հետո սկսեց պատերազմը` անդառնալի ու ողբերգական հետեւանքներով եւ այս խնդիրների մասին խոսելն էլ դարձավ ժամանակավրեպ ու անիմաստ, բայց դանդաղ գործողության ռումբը, որ ներդրվել էր ՍԴ-ում պայթեց, ինչպես կանխատեսում էի, բայց, ցավոք չկարողացա կասեցնել։

 

Back to top button
Close