Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, հաղորդում է Կրեմլի կայքը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է:

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա:

Հետագա շփումների շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն », — ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button
Close