ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Եթե մի քիչ խելքներիս զոռ չտանք, մեզ շրջապատող բորենիները մեզ կուտեն. խելքի՛ է պետք գալ, վտանգված է Երևանը, Լոռին…Վովա Վարդանով

ԳԱԼԱ«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «ՈՄԱ» գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը խոսել է 44-օրյա պատերազմի, հետպատերազմական իրավիճակի և չքաղված դասերի մասին:

«2016 թվականին թուրքը հետախուզում մարտով գտավ մեր թույլ տեղերը, նա հասկացավ՝ ինչի է ընդունակ ինքը, ինչի ենք ընդունակ մենք: Մենք ոչ մի հետևություն չարեցինք: Համենայնդեպս, տեսանելի, շոշափելի հետևություններ չկային 2016 թվականի թեժացման արդյունքում: Հիմա մենք իրականում աննախադեպ իրավիճակում ենք: Մենք հնարավորություն ենք ստացել վերակառուցել բանակը, վերակառուցել նոր սկզբունքներով, և մենք պարտված ենք… Ինչով է աննախադեպ և ինչ-որ տեղ հուսադրող, ինչու չէ՝ աշխատողների համար նաև ուրախություն, որ մենք պարտված ենք: Որովհետև երբ դու պարտված ես լինում, դու սկսում ես աշխատել գլխով»,- նշում է Վովա Վարդանովը:

 

 

 

 

Back to top button
Close