Նորություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 …-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                23.00C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -7.00C (1982թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 7.80C

Back to top button
Close