ՆորություններՏնտեսական

«Խայտառակ թանկացումներ. համատարած ճգնաժամ, որը մեկ անուն ունի` աղետ»

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար նորայր Նորիկյանը գրել է.

📍Անզեն աչքով և ոչ մասնագիտական ուսումնասիրությունից էլ ակնհայտ է, որ սպառողական ապրանքների գները խայտառակ ձևով թանկացել են:
📍Երեկ նկատեցի, որ թանկացել է նաև բենզինի, դիզելային վառելիքի, ինչպես նաև հեղուկ գազի գները մեկ լիտրը շուրջ 20 դրամով
📍Որևէ իրավասու մարմին չի ներկայացնում որևէ ողջամիտ հիմնավորում, թե ի՞նչ է կատարվում շուկայում, և առհասարակ՝ ինչպե՞ս պետք է դուրս գալ այս ծայրահեղ ծանր իրավիճակից ու իսկապես ԲԵԿՈՒմ մտցնել տնտեսության մեջ:
📍Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է տնտեսական գահավիժման մեջ, և հորիզոնում որևէ շող չի երևում՝ թեկուզ հույսի համար…
📍Ես քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին կոչ եմ անում սթափվե՛լ:
Երկիրը գտնվում է տնտեսական կատաստրոֆիկ վիճակում: Մարդիկ հեռանում են հայրենիքից: Արդեն սկսվում է գարնանային աշխատանքները, իսկ գյուղացիները վարկերի տակ պարզապես ճկռում են:
Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
📍ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում. 2021թ. հունվար» զեկույցի համաձայն, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են:
📍Օրինակ, արևածաղկի բուսական յուղի գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով:
Մրգերը թանկացել են 12 տոկոսով, բանջարեղենը՝ 9.9 տոկոսով:
📍Սխտորը թանկացել է 95.4 տոկոսով, սմբուկը՝ 66.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 53.5 տոկոսով։
📍Զգալիորեն աճել են հացի և ալյուրի գները. Նախորդ տարվա համեմատ՝ համապատասխանաբար 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները թանկացել 10.8 տոկոսով:
📍Այս ֆոնի վրա երկիրը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«📍Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած ելույթում նշել էի, որ հայտնվել ենք քաղաքակրթական, սահմանադրական, քաղաքական հոգեբանական, մարդկային հարաբերությունների ճգնաժամում, քանի որ ամենից առաջ գոյաբանական ճգնաժամի մեջ ենք:
📍Եթե այս ամենին հավելենք տնտեսական ճգնաժամը, պատկերը կդառնա ամբողջական, որը մեկ անուն ունի՝ ԱՂԵՏ…
📍Սթափվե՛ք, քանի ուշ չէ…

Back to top button
Close