ՆորություններՍպորտ

Ռուսաստանի երիտասարդական ընտրանին հաղթեց խոշոր հաշվով. Տիկնիզյանը և Զախարյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրո-2021 խմբային փուլում մրցեց Իսլանդիայի թիմի հետ:

Ռուսաստանի Մ-21 տարեկանների ընտրանին հաղթեց խոշոր հաշվով` 4:1: Թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան նաեւ հայազգի Նաիր Տիկնիզյանը և Արսեն Զախարյանը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 42-րդ և 45-րդ րոպեներին:

Զախարյանը Ռուսաստանի ընտրանու մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին, իսկ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Հաջորդ հանդիպումը Ռուսաստանի երիտասարդական թիմը կանցկացնի մարտի 28-ին` մրցելով Ֆրանսիայի հետ:

 

Back to top button
Close