Նորություններ

ՏՄՊՊՀ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

«Անդրադարձ եմ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններին, պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ օրենքի որոշ դրույթների կատարելագործման, նորմատիվ իրավական ակտերի մշակման, թվային հարթակի ստեղծման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքներին:

Նշել եմ նաև, որ ընթացիկ տարում հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունը դեղերի շրջանառության ոլորտում, նախատեսվում է ուսումնասիրություն սկսել ախտորոշման ծառայությունների, ընտանի թռչունների մսի, կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտներում: Արդեն իսկ սկսվել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրությունը»,- ասել է Գևորգյանը:

Back to top button
Close