ՆորություններՔո ձայնը

«Դիմում եմ ԲԴԽ-ին այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով». իրավաբան

Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Ամրամ Մակինյանը հրապարակեց փաստ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Արամ Վարդևանյանը:

«Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի էին ունենում ամենախայտառակ դատական նիստերը, որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի, մեղմ ասած, հարվածում է ԲԴԽ-ի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:

Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով»,- գրել է Վարդևանյանը:

Back to top button
Close