Նորություններ

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Մարտի 25-ին, ժամը 16։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 1-ին և 2-րդ շենքերի տանիքների թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած «Mercedes Benz» և «Opel» մակնիշների  ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները մեքենաներից հեռացրել են թիթեղները։

***

Մարտի 25-ին, ժամը 15:54-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ, ոչ բնակելի տան տանիքի թիթեղը. առկա է հետագա փլուզման վտանգ: Շենքն ունի վթարայնության 5-րդ աստիճան:

Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի ավտոամբարձիչի օգնությամբ ապամոնտաժել են տանիքի վտանգավոր հատվածի փայտյա և թիթեղյա կառուցատարրերը և սահմանազատել տարածքը:

Back to top button