ՆորություններՔո ձայնը

Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար. Անի Սամսոնյան

Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վերացրել է հայկական եկեղեցին` ոչ մի հետք չթողնելով: Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է:

Հայկականությունը եւ քրիստոնեությունը Արցախից ջնջելու այս գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար»։

Back to top button
Close