Նորություններ

Անցկացվել են կրակի կառավարման համատեղ շտաբային մարզումներ

Մարտի 24-ից 25-ը 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետում անցկացվել են կրակի կառավարման համատեղ շտաբային մարզումներ։

Ստուգվել են հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների գործողությունները, զինծառայողների հետախուզական և կրակային խնդիրներ կատարելու ունակությունները, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման հմտությունները։

Back to top button