Նորություններ
Անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը

Անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը: Դեպքի վերաբերյալ մարտի 25-ին հաղորդում է ստացվել, ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լրագրողի արձանը բացվել է 2014 թվականին: Այն խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալ լրագրողի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թ. հայտնի իրադարձություններից: