ՆորություններՔո ձայնը

«Թողե՛ք որ մարդիկ Ձեր քաղաքական մահվանից հետո գոնե մի երկու հիշելու բան ունենան». պատգամավորը՝ Հրանտ Բագրատյանին

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը եւս ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով հայտարարել էր, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ:

«Հրանտ Բագրատյան, Դուք սովորական ստախոս եք։

Ուրեմն լսե՛ք ինձ, ես Էդմոն Մարուքյանին ճանաչում եմ ավելի քան 23 տարի, իր հետ շփվել և ընկերություն եմ արել դեռևս ուսանողական տարիներից, նույնիսկ ճանաչում եմ իր համակուրսեցիներին, այնպես որ Ձեր հիվանդ երևակայությանը վե՛րջ տվեք։

Հ.Գ. Խորհրդի կարգով հորդորում եմ Ձեզ, Ձեր քաղաքական վախճանից հետո մնացած այն մի քանի դրվագները մի՛ ոչնչացրեք, թողե՛ք որ մարդիկ Ձեր քաղաքական մահվանից հետո գոնե մի երկու հիշելու բան ունենան…»:

Back to top button