ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
Կռված տղաներն ու «հայրենասեր կառավարությունը»

Օրեր առաջ մի խումբ ազատամարտիկներ Ազատության հրապարակում իրականացրեցին նստացույց, որից հետո դիմում-նամակ հասցեագրեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատասխան առայժմ չեն ստացել: «Իմ իրավունքը» հաղորդաշարի շրջանակներում մեր լրագրողը զրուցել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդա Ավետիսյանի հետ: Վերջինս նշել է, որ ազատամարտիկների առաջ ծառացած խնդիրներին Կառավարությունը պարտավոր է արագ լուծում տալ: