ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում ձերբակալվել է ավանի բնակչության կեսից ավելին՝ շուրջ 150 մարդ. գնչուների տներում հայտնաբերվել են զենքեր, կանեփի տնկարան և գողացված մեքենաներ

ՌԴ Լենինգրադի մարզի Զավոդսկոյ ավանի բնակիչների եւ տեղաբնակ գնչուների միջև բախումներից հետո իրավապահները որոշել են կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել, որի ընթացքում հատուկ ծառայությունների աշխատակիցները շատ հետաքրքիր բաներ են հայտնաբերել:

Նախ, 150 տների մեծ մասը, որտեղ ապրում էին գնչուները, պարզվել է, որ ապօրինի են: Երկրորդ, որոնումների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է երկու ատրճանակ, կեղծ պետհամարանիշներով ավտոմեքենաներ և կանեփի տնկարան, ինչպես նաև վաճառքի եւ օգտագործման համար նախատեսված փաթեթավորված թմրանյութ:

Հակամարտությունը ծագել է այն բանից հետո, երբ գնչուները սկսել են թալանով զբաղվել՝ գողանալով պատնեշներ, դարպասներ, ձողեր և այլ մետաղական ապրանքներ՝ գունավոր մետաղների ընդունման կետեր հանձնելու համար: Զավոդսկոյի բնակիչը գողության պահին բռնել էր գնչուներից մեկին եւ մի փոքր դաս տվել, ինչից հետո նրանք վերադարձել են մեծ խմբով և վրեժ լուծել տղամարդուց՝ ջարդուփշուր անելով նրա Ford Focus-ը:

Դեպքից հետո գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել, և հակամարտության սրումը կանխելու համար ոստիկանությունը, ազգային գվարդիայի հետ միասին, որոշում է կայացրել այցելել ավան: Արդյունքում ձերբակալվել է ավանի բնակչության կեսից ավելին՝ շուրջ 150 մարդ:

 

Back to top button
Close