Նորություններ

Արտակարգ իրավիճակ Երևանում, Աթենքի փողոցում 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին փակելով ճանապարհը

 

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աթենքի փողոցում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին փակելվ ճանապարհը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանութան  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button