Նորություններ

Վարչապետի խոսնակը՝ Աննա Հակոբյանի վերաբերյալ Տարոն Չախոյանի սկանդալային ձայնագրության մասին. Փաստինֆո

Վարչապետի խոսնակը հայտարարել է, թե տեղյակ չէ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վերաբերյալ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի մասնակցությամբ տարածվող աղմկահարույց ձայնագրության մասին:

Համացանցում սկանդալային ձայնագրություն է տարածվել, որտեղ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն այլ անձի հետ ձայնային հաղորդագրությունների միջոցով հաղորդակցվելիս հայտարարել է, թե Աննա Հակոբյանը չի ունեցել որեւէ կարգավիճակ ու անհասկանալի է թե ինչու եւ ինչպես է նա հայտնվել հրամանատարական կետում։

«Կներեք, բայց մեկը ես չեմ պատկերացնում՝ հրամանատարական կետը բարդակ է, որտեղ կարա հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին»,- ասել է նա եւ ավելացրել. «Որպես այդպիսին՝ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի: Ու ի՞նչ իրավունքով ա հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, էդ հարցը ինձ էլ ա շատ հետաքրքրում՝ որպես էդպիսին: Մենակ էդ չի: Էնտեղ բազմաթիվ հարցեր կան»,-ասել է Չախոյանը:

Այս առիթով «Փաստինֆո»-ն մեկնաբանություն խնդրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, վերջինս նշեց, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը.

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ձայնագրությունից տեղյակ չեմ և մեկնաբանություն չունեմ»,-ասաց Գևորգյանը:

Back to top button