ՆորություններՍպորտ

Նորեկները մեծ խանդավառությամբ են եկել, որ պաշտպանեն հավաքականի և երկրի պատիվը. Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ մարտի 25-ին, կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի առաջին հանդիպումը՝ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշտեյնի հավաքականին:

Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին ու կիսվել իր սպասելիքներով՝ առաջիկա հանդիպման հետ կապված.

Մխիթարյանի մասին

«Մխիթարյանը վնասվածք ունի:

Արդյոք Մխիթարյանը պատկանում է Հայաստանի հավաքականի՞ն. Հենոն հայ է, ինչպես նա կարո՞ղ է չպատկանել Հայաստանի հավաքականին: Նա մեր հավաքականի խաղացող է»:

Լիխտենշտեյնի հետ խաղի մասին

«Գիտենք, որ թիմը նոր մարզիչ ունի: Երիտասարդ ֆուտբոլիստների է ներգրավել թիմում, իսկ մենք այս մրցաշարին մեծ խանդավառությամբ ենք մոտենում, հույս ունենալով հնարավորինս լավ հանդես գալ»:

Մրցաշարից սպասելիքների մասին

«Հայտնվել ենք բարդ խմբում, որտեղ կա Գերմանիայի նման բարդ հավաքական: Մեր և Լիխտենշտեյնի հավաքականների նման թիմերը մեծ խանդավառությամբ են մոտենում այս մրցաշարին՝ ցանկանալով խաղ առ խաղ ավելի լավ հանդես գալ»:

Հավաքականի նորեկների մասին

«Այն տղաները, ովքեր համալրել են մեր շարքերը, ՛շատ մեծ խանդավառությամբ են եկել որպեսզի պաշտպանեն երկրի պատիվն ու հավաքականի գույները: Մենք հույսեր ենք կապում Հայաստանի առաջնության բոլոր խաղացողների հետ: Կան փոփոխություններ եթե համեմատենք նախորդ մրցաշրջանի հետ: Այն ժամանակ կային թիմեր, որոնց թիմերում ոչ մի հայ խաղացող չկար, բայց հիմա ֆեդերացիան նոր նորմեր սահմանեց, ու նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ տեսնում ենք դաշտում: Բացի այդ ֆեդերացիան այս ամենին զուգահեռ հետևում են դրսում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին»:

Սարգիս Ադամյանի մարզավիճակի մասին

«Իսկապես լավ մարզավիճակում է: Ճիշտ է նա մեծ խաղային պրակտիկա չունի, բայց խոսքը Բունդեսլիգայի մասին է: Նա մեծ ցանկությամբ է ժամանել հավաքական»:

Կապառոսի վիճակագրության մասին հավաքականում

«Արդյոք գոլ խփելը լինելո՞ւ է մեր առաջնահերթություններից մեկը. մեր գլխավոր խնդիրը գոլ բաց չթողնելն է: Իհարկե կփորձենք հնարավորությունների սահմաններում գոլ խփել, ու խաղալ բալանսավորված»:

Պաշտպանությունում խնդիրների և երիտասարդների փորձելու մասին

«Բացի Հարոյանից ու Չալըշըրից, մենք նաև Տարոն Ոսկանյանի նման խաղացող ունենք: Նա երբ խաղացել է հավաքականում, հիանալի մակարդակ է ցույց տվել: Կա նաև Հայկ Իշխանյանը: Բնական է, որ մենք հետևում ենք նաև երիտասարդներին: Ցավոք, Էրիկ Սիմոնյանը՝ 17 տարեկան, որը մեծ հեռանկարներ ունի, ցավոք չկարողացավ վերջին պահին միանալ մեզ: Ես շատ կուզեի որ մեր երիտասարդ ֆուտբոլիստները մշտական խաղային պրակտիկա ունենան»:

Back to top button
Close