ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Նոր ուսումնասիրություն. Պոմպեյի բնակիչները մահացել են 15 րոպեում

Մ.թ. 79-ին Վեզուվի ժայթքումից առաջացած մոխրի և գազի հսկայական ամպից պահանջվել է ընդամենը 15 րոպե՝ փառահեղ Պոմպեյ քաղաքի բնակիչների մահվան պատճառ դառնալու համար: Միևնույն ժամանակ, 2 հազար մարդու մահվան հիմնական պատճառը, ովքեր ժամանակին չեն կարողացել դուրս գալ քաղաքից, լավան չի եղել. նրանք խեղդամահ են եղել, ինչից հետո թաղվել են հրաբխային փոշու շերտի տակ:

Բարիի համալսարանի, Երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի և Էդինբուրգի Բրիտանական երկրաբանական ծառայության գիտնականներին հաջողվել է որոշել Վեզուվի պիրոկլաստիկ հոսքի տևողությունը. հրաբխային մոխրի խիտ և արագ շարժվող կույտը, սառած լավայի բեկորները և տաք գազերը ծածկել են Պոմպեյը ժայթքումից մի քանի րոպե անց:

Փորձագետների հիմնական խնդիրն էր մշակել պիրոկլաստիկ հոսքի մոդելը և հասկանալ, թե որքանով է կործանարար դրա ազդեցությունը հրաբխից 10 կիլոմետր հեռավորության վրա:

«Ամպն ավելի քան 100°C ջերմաստիճան է ունեցել և պարունակել է CO2, քլորիդներ, մոխրի մասնիկներ և հրաբխային ապակի»,- նշել է հետազոտության համահեղինակ Ռոբերտո Իսայան:

Գիտնականների այս աշխատանքը հաստատում է, որ բնակիչները չեն կարողացել թաքնվել, և նրանց մեծ մասը մահացել է իրենց տներում կամ խեղդվել քաղաքի փողոցներում: Պոմպեյն ամբողջությամբ ծածկելու համար հոսքից պահանջվել է 10-ից 20 րոպե:

«Մարդիկ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում: Նրանք արդեն բախվել են երկրաշարժերի հետ, բայց ոչ ժայթքումների, այնպես որ հրաբխային հոսքը բառացիորեն «սրբել-տարել» է նրանց»,-ընդգծել է գիտնականը:

Այսօր Պոմպեյի բացօթյա թանգարանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Հռոմեական Կոլիզեյից հետո Իտալիայի երկրորդ ամենահայտնի հնագիտական ​​տեղանքն է:

Back to top button
Close