ՄիջազգայինՆորություններ

Պուտինը եւս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. չի նշվում, թե նա պատվաստանյութերից որն է ընտրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և իրեն լավ է զգում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չորեքշաբթի օրը պետության ղեկավարը կունենա լիարժեք աշխատանքային օր:

«Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նա իրեն լավ է զգում, — ասել է Կրեմլի խոսնակը: — Վաղը նա լիարժեք աշխատանքային օր կունենա»:

Կրեմլից չեն ​​հստակեցրել, թե պետության ղեկավարը ռուսական երեք պատվաստանյութերից որն է ընտրել: Ինչպես ավելի վաղ հայտնել է Պեսկովը, Կրեմլը միտումնավոր չի հստակեցնում, թե որ պատվաստանյութով է պատվաստվելու նախագահը՝ նշելով, որ «բոլոր երեք ռուսական պատվաստանյութերը բացարձակապես հուսալի և արդյունավետ են»:

Պեսկովը նշել է, որ նախագահ Պուտինը դեմ է տեսախցիկների ներքո պատվաստումներին:

2020 թ.-ի դեկտեմբերի 17-ին  Ռուսաստանի նախագահն ասել էր, որ անպայման պատվաստանյութ կստանա: Ավելի ուշ նա նշել էր, որ այս փուլում լսում է փորձագետների առաջարկությունները պատվաստումների տարիքային սահմանափակումների վերաբերյալ:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close