ՆորություններՍպորտ

Աղբյուր. Մբապեն ու Նեյմարը չեն երկարաձգել պայմանագրերը ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու Կիլիան Մբապեն հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն:

Ֆուտբոլիստների գործող պայմանագրերը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել էր, որ Նեյմարն ու Մբապեն ընդմիշտ կմնան ակումբում:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:Մբապեն ֆրանսիական Լիգա 1-ի 25 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 20 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ՊՍԺ-ն 30 խաղից հետո 63 միավոր է վաստակել ու գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

armsport.am

Back to top button
Close