ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հսկայական փիղը հարձակվել է իր տարածք մուտք գործած տղամարդու եւ նրա 2-ամյա դստեր վրա

Տեսախցիկն արձանագրել է տագնապալի պահը, երբ Սան Դիեգոյի կենդանաբանական այգում (ԱՄՆ) հսկայական փիղը հարձակվում է մանկահասակ դստեր հետ մեծավանդակում հայտնված տղամարդու վրա:

Ոստիկանության տվյալներով՝ 25-ամյա Խոսե Նավարետեն՝ իր 2-ամյա դստերը գրկած, նախատեսել էր սելֆի անել աֆրիկյան փղի հետ, որպեսզի կադրերը հնարավորինս մոտ լինեն իրական պայմաններին:

Սակայն տղամարդու գաղափարը դուր չի եկել հսկայական փղին, որն անմիջապես շտապել է իր տարածքից հեռացնել անցանկալի հյուրերին: Կատաղած կենդանուց փախչելով՝ Նավարետեն, շարժվելով դեպի արգելափակոցը, ինչ-որ պահի նույնիսկ վայր է գցում իր երեխային, ով, միայն երջանիկ պատահականությամբ, չի հայտնվում կատաղած փղի ոտքերի տակ:

Խոսե Նավարետեն ձերբակալվել է ոստիկանության կողմից եւ այժմ կալանքի տակ է՝ 100.000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց ազատվելու հնարավորությամբ:  Նա դատարանի առջեւ կկանգնի մարտի 30-ին: Նավարետեի ձերբակալությունից հետո նրա դուստրը մոր հետ վերադարձել է տուն:

Back to top button
Close