ՄիջազգայինՆորություններ

Գուանչժոուում մահապարտը շենքում պայթյուն է կազմակերպել. զոհվել է 5 մարդ

Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքում մահապարտի պայթելու հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ տուժել:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին, 59-ամյա տղամարդը պայթուցիկ սարք է մտցրել այն շենք, որտեղ ընթանում էր գյուղական կոմիտեի նիստը:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Նշվում է, որ ավելի վաղ տղամարդուց հողակտոր է առգրավվել։
Back to top button
Close