Նորություններ

BMW-ն բախվել է ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 մարդ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ  ավտոմեքենան քարշակով տեղափոխվում էր ոստիկանության  Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Back to top button
Close