Նորություններ

Արա Բաբլոյանի խափանման միջոցը վերացվել է

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է՝ տեղեկացրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Դատարանն այսօրվա դատական նիստում բավարարել է փաստաբանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Back to top button
Close