Նորություններ

«Բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից…

Շարունակեք նույն կերպ, «պետակա՛ն» այրեր, պետք չէ սահմանների հետ կապված միջազգային իրավունքի ոլորտին տիրապետող մարդ ընդգրկել։ Հանկարծ կհամարձակվի պնդել, որ միջազգային իրավունքով կարելի և պետք է հիմնավորել, որ Սյունիքում հանձնած տարածքները մեր ինքնիշխան և կենսական նշանակության տարածքներն են և չեն կարող հանձնվել այլ պետությանը։

Չնայած դուք միջազգային իրավունքն էլ ձեր մեկնաբանությամբ սխալ կհանեք…»:

Back to top button
Close