Նորություններ

Կարմիր շուկայի 48-ամյա հրկիզված տղամարդը ունի 4 անչափահաս երեխաներ

«Վրեժը շատ հանգիստ անձնավորություն էր, ոչ ոքի հետ առանձնապես շփում չուներ: Իր գործին էր:

Ամուսնացած էր, 4 անչափահաս երեխա ունի: Շինարարական խանութում որպես բանվոր էր աշխատում, վերջին 2 շաբաթում առողջական խնդիրների պատճառով չէր աշխատում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում 48-ամյա հրկիզված տղամարդու մասին պատմում է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վրեժի ընտանիքը սոցիալական խնդիրներով երբևէ չի դիմել համայնքապետարան:

«Իրենց համար ապրում էին՝ սովորական, նորմալ ընտանիք են»,- եզրափակում է Նարեկ Աթայանը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ոստիկանությունից տեղեկացրին, որ Արցախում անհետ կորած տղամարդուն գտել են հրկիզված վիճակում։

Նշենք նաև, որ Կարմիր շուկա համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանը մարտի 20-ին երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Back to top button
Close