Նորություններ

Գրավոր դիմել եմ Մեսրոպ Առաքելյանին՝ տուն-ինտերնատների միաձուլման հարցով.Անի Սամսոնյան

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեսչություններ համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ: Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Գրավոր դիմել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար:

Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ»,-գրել է ՀՀ ԱԺ ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը։

Back to top button
Close