Նորություններ

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին

Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այդ համատեքստում ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները:

Back to top button
Close