Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր
Վրաստանի մեդիա դաշտը՝ «վար ու ցանքի» փուլում

Ինչպես արդեն հայտնել էինք, վրացական միակ ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումները: Աշխատակիցների խոսքերով, հեռարձակման դադարեցման մասին որոշումը պայմանավորված է «Վրաստանի հանրային հեռարձակողի» հետ համապատասխան պայմանագրի խզման հանգամանքով, որը բացի ֆինանսական աջակցությունից, արբանյակային հեռարձակման համար հաճախականություն էր տրամադրում: Պայմանագրի խզման պատճառով, հեռուստաընկերության մոտ 400 աշխատակից մնացել են առանց աշխատանքի: Ըստ գործազուրկ լրագրողների, ոտնահարվել է նաև այն ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնց համար տեղեկատվության միակ աղբյուր էր հանդիսանում ռուսալեզու հեռուստաընկերությունը: Երեկ արդեն հարկային ստուգումներ սկսվեցին նաեւ հանրային հեռուստաընկերությունում: