Նորություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Ծաղկաձորում Hyundai ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 36-ամյա Ռոբերտ Սարգսյանը, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close