ՆորություններՍպորտ

Յուվենտուսն անակնկալ պարտություն կրեց Բենևենտոյից

Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Բենևենտոյին» ու նվազագույն հաշվով պարտություն է կրել:

Հանդիպման միակ գնդակը խաղի 69-րդ րոպեին հեղինակել է հյուրերի արգենտինացի հարձակվող Ադոլֆո Գայչը:

Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 55 միավոր: «Բենևենտոն» էլ իր միավորների թիվը հասցրեց 29-ի ու գտնվում է 16-րդ տեղում:

Back to top button
Close