Նորություններ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Մարտի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Տավուշ գյուղում, Աշտարակ քաղաքում, Արագած գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Տուժածներ չկան։

Back to top button
Close