ՆորություններՍպորտ

ԵԼ. Ռոման հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Գրանադան պարտվեց, բայց նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

ԵԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ` դիմակայությունում հաղթելով 5:1 հաշվով:

Հռոմեական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մայորալը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մոլդեն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Գրանադային»: Իսպանական թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ առաջին խաղում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:
Back to top button
Close