ՆորություններՔո ձայնը

«Երկու հնարավորություն կա քիչ թե շատ ընդունելի ընտրական գործընթացին նպաստելու համար»․ Բորիս Նավասարդյան

«Երևան» մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու հնարավորություն կա քիչ թե շատ ընդունելի ընտրական գործընթացին նպաստելու համար:

1. Ռադիկալ փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիքրը` վերացնել «ռեյթինգային» համակարգը, իջեցնել անցողիկ շեմը մինչև 1%, ֆիքսել ապագա պատգամավորների թիվը (ոչ ավել, քան 100), պարտադիր դարձնել նախընտրական դեբատներում մասնակցությունը, այդ թվում ցուցակների առաջին համարների,

2. Բոլոր արտախորհդարանական ուժերին, որոնք չէին միացել «Հայրենիքի փրկության շարժմանը» հանդես գալ մեկ դաշինքով:

Երկուսն էլ նվազագույն հավանականությունը ունեն, բայց, նախ, երազելը վնաս չէ, հետո էլ, ի՞նչ իմաստ ունի առաջարկել իրատեսական, բայց վատ սցենարներ»:

Back to top button
Close