ՆորություններՍպորտ

Հայաստանն արդեն օլիմպիական 6 ուղեգիր ունի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար Հայաստանն արդեն 6 ուղեգիր է ապահովել: Վերջին երկուսն ապահովեցին ազատ ոճային ըմբիշներ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

Հայ ըմբիշներն, ինչպես արդեն հայտնել ենք, դուրս են եկել Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ՝ ապահովելով իրենց մասնակցությունն ամառային 32-րդ խաղերին:

Մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը կայանալու են վաղը։

Ավելի վաղ օլիմպիական ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Նշենք՝ հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում ևս 4 մարզիկ դեռևս կարող է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել: Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում ուղեգրերի համար կպայքարեն 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյան, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը: Հունահռոմեականները պայքարի դուրս կգան մարտի 20-ին:

armsport.am

Back to top button
Close