ՄիջազգայինՆորություններ

Սաուդյան Արաբիայում թուրքական դպրոցներ են փակվել

Թուրքիայի կրթության նախարարության արտերկրի ուսուցման ղեկավար Ահմեթ Էմրե Բիլգիլին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում փակվել է թուրքական 5 դպրոց։

Չնայած թուրքական իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝  սաուդյան ղեկավարությունը նման որոշում է կայացրել և գործադրել։

«Չնայած մեր բոլոր ջանքերին՝ Մեքքայում և Մեդինայում փակվեցին թուրքական բոլոր գործող դպրոցները։ Հիմա աշխատանքներ ենք իրականացնում դրանց վերաբացման»,- նշել է թուրք պաշտոնյան։

Հավելենք, որ վերջին շրջանում Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են։ Դա պայմանավորված է  «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջիի դաժան սպանությամբ, որն իրականացվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։

ermenihaber.am

Back to top button
Close