ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Զբոսաշրջիկներին գրավելու համար Հրվ. Կորեայի կղզիները ներկվել են մանուշակագույնով, և դա տվել է իր արդյունքը

Հարավային Կորեայի Բանվոլ և Բաքջի կղզիների բնակիչներն իրենց բնակավայրերը ներկել են մանուշակագույնով, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պայմաններում գրավեն ավելի շատ զբոսաշրջիկների: Հաղորդվում է, որ վերջին երեք ամիսների ընթացքում կղզիներն ընդունել են ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ:

Հարավ-արևմտյան Կորեայի Շինան շրջանում գտնվող Բանվոլ և Բաքջի կղզիների բնակիչները ներկել են ճանապարհները, կամուրջները և շենքերը: Ծրագրի շրջանակներում 28 հազար քմ մակերեսով տանիքներ ներկվել են մանուշակագույնով:

Հայտարարվել է, որ մանուշակագույն կղզիների նախագծի արժեքը 4.8 միլիարդ դոլար է: Մանուշակագույն հագուստ կրող այցելուներից այդ կղզիներում տուրքեր չեն գանձվի:

79-ամյա Շին Դեոկիմը, ով ապրել է Բաքջի կղզում ավելի քան 60 տարի, լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է. «Այն օրվանից, երբ երիտասարդները լքեցին կղզին, մեր՝ ծերերի կյանքը բավականին միօրինակ է դարձել: Մենք ուրախ ենք, որ երիտասարդներն ու երեխաներն այցելում են մեր կղզի: Մենք ավելի շատ մարդկանց ենք հրավիրում եւ բոլորին ընդունում ենք մեր թոռների նման»:

2019թ.-ին պաշտոնապես մեկնարկած ծրագրի շրջանակներում կղզի է այցելել ավելի քան 487.000 զբոսաշրջիկ:

Բացի կղզու ճարտարապետական ​​ենթակառուցվածքներից, մանուշակագույն սնունդը և ռեստորանային ծառայությունները նույնպես խթանել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ:

«Ամեն առավոտ ես ոտքից գլուխ մանուշակագույն եմ հագնում: Դա ինձ շատ ուրախացնում է»,- ընդգծել է Բաքջի կղզում բնակվող 88-ամյա Յունգ Սուն Շիմը:

Back to top button
Close