Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր
Թելավի.արեւաբույր գինու հայրենիք

Վրացական Թելավի քաղաքը պաշտոնական կարգավիճակ է ստացել 1801 թ.-ին, սակայն հիմնվել է շատ ավելի շուտ: Առաջին վկայությունները քաղաքի մասին վերաբերում են մ.թ.ա. 1-ին դարին: Երկար ժամանակ Թելավին եղել է Հին Վրաստանի գլխավոր տնտեսական կենտրոններից մեկը, քանի որ այնտեղ էին հատվում Արեւմուտքի եւ Արեւելքի առեւտրական գլխավոր ճանապարհները: Թելավին միայն շրջանային կենտրոն չէ. այն նաեւ վրացական գինեգործության կենտրոնն է: