ՆորություններՍպորտ

Կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված խորվաթ մարզիչը Լովրենին ու Մոդրիչին իր հանցակիցն է անվանել

Զագրեբի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Զորան Մամիչը, որը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 8 ամիս ժամկետով, հայտնել է, որ «Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենն ու  «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր հանցակիցներն են․

«Ես «Դինամոյից» գումար էի վերցնում Մոդրիչի և Լովրենի միջոցով։ Մոդրիչն իր հաշվին դեռ մի քանի միլիոն եվրո ունի, որոնք մենք միասին էինք օգտագործում՝ մասնավոր պայմանագրով։ Մոդրիչը հանում էր գումարներն ու վճարում իմ ընտանիքի անդամներին։ Եթե Մամիչ եղբայրները պետք է վերադարձնեն այդ գումարները, ապա Լովրենն ու Մոդրիչը ևս պետք է նույնը անեն։

Ես չեմ ուրախանում, ես նրանց ցանկանում եմ այն, ինչ իմ աղջիկներին։ Ուրախ եմ, որ չեն համարում, թե նրանք կապ ունեն այս գործի հետ, բայց նրանք իրականում հանցակիցներ են։ Նրանք ակումբի բյուջեից գումարներ ունեն։ Դատարանում նրանք ասացին՝ «Այո, մենք պայմանագրեր ենք ստորագրել։ Մենք գումար ենք վերցրել»,- Մամիչի խոսքերն է փոխանցում 24sata.hr-ը։

armsport.am

Back to top button
Close