Նորություններ

Բախվել են բեռնատարն ու «Բոգդան» ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և տեղում մահացել. կան վիրավորներ

Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում, կան արգելափակված քաղաքացի եւ գազի արտահոսք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1951 թ.) բախվել է «Bogdan» մակնիշի ավտոբուսին (վարորդ՝ Գ․ Զ․, ծնված 1939 թ.), որից հետո մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը:

Փրկարարները դուրս են բերել «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com–ը, վթարի հետեւանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղեւորը,  ըստ դեպքի վայրում հավաքվածների,  իրեն ավտոմեքենայից դուրս է  նետել, երբ վարորդը հայտնել է, որ  մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել եւ իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի  242 հոդվածի 2-րդ  մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  վարորդների, վիրավորների  եւ մահացածի ինքնությունը:

Back to top button
Close