Նորություններ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 393 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 9 393-ով՝ մինչեւ 4 409 438, մարտի 16-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 302 281 մարդ: Կրոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 10 644-ով: Ընդամեենն արդեն բուժվել Է 4 014 220 մարդ: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91 տոկոսի մակարդակում:

Ռուսասանում կորնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 443-ով՝ մեկ օր առաջվա 404-ի դիմաց՝ մինչեւ 92 937: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել Է մինչեւ 2,11 տոկոս, հետեւում շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Back to top button