Նորություններ

Դիրքապահները բացահայտում են՝ ինչպես են ադրբեջանցիներն օրերս հայտնվել Կապանում ու նկարահանել

«Կինոն սկսելու ա անվերնագիր, չենք հասցնելու ասենք՝ վախ: Կապանը մեր հետևում ա, սա վերցրին՝ Կապանն էլ են վերցնելու: Որովհետև մի քանի օր առաջ եկել են Կապանը նկարել, մեր հետևի դիրքով են անցել: Ո՛չ զինվորական ոստիկանությունն ա աշխատում, ո՛չ ԱԱԾ-ն: Եկել իմ աղջկան էլ են նկարել կանգառում կանգնած: Եթե ձեզնից մեկի երեխուն նկարեն ու գան ասեն՝ էս պոստը թող ու գնա, կգնա՞ք: Չորս կողմը թուրք ա: Ինչ եկել ենք, լսում ենք՝ էս դիրքը պիտի տանք, սա չպահվող դիրք ա: Բա չպահվող դիրք ա, 9 հոգու բերել եք ստեղ՝ ինչ անեք»,- պատմում է Կապանի 126-րդ դիրքի դիրքապահներից մեկը:
Նրանց նույնիսկ լապտերներ չեն տալիս, անգամ մոմ չունեն. «Երեկ գնացել ենք մեր ուժերով 2 մոմ ենք ճարել, որ իրար մեջ պատրոն բաժանենք: Ավտոների լույսերն էինք միացնում, եկան դա էլ արգելեցին, թե բա՝ չի թույլատրվում»,- պատմում են նրանք:

Չորս կողմից ադրբեջանցիներով շրջապատված սահմանապահներն անգամ ռադիոկապ չունեն:

Back to top button
Close