Նորություններ

«Ողբերգական է». Սերժ Թանկյանն արտահերթ ընտրությունների կոչ է անում

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Հայաստանում տիրող հետպատերազմյան իրադարձություները նա ողբերգական է որակել: «Արցախում պատերազմը պարտվելուց անմիջապես հետո ստորագրված ամոթալի զինադադարին (ես ասում եմ՝ «ամոթալի», որովհետև լավ է, որ պատերազմը դադարեց, և այլևս մարդիկ չէին զոհվի, բայց հրադադարի կետերը շատ վնասակար էին հայ ազգի համար), հետևեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Կապիտոլիումում տեղի ունեցավ նույն բանը: Դա ինձ ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է:

Նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև բռնապետության ու անպատժելիության մթնոլորտում շարունակական հարձակումների հետևանքով կորսված 2500-ամյա պատմական հայրենիքի համար: Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ»,- ասել է նա:

Back to top button
Close