Նորություններ

Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյանին, կասկած չունեի. Ավետիք Իշխանյան

Եվ սա դեռ սկիզբն է, շուտով հավանաբար կհարուցվեն քրեական գործեր Արման Թաթոյանի և նրա մերձավորների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյանին, կասկած չունեի, ուղղակի ժամանակի հարց էր։

Եվ սա դեռ սկիզբն է, շուտով հավանաբար կհարուցվեն քրեական գործեր Արման Թաթոյանի և նրա մերձավորների նկատմամբ։ Ի՞նչ փույթ, որ ՄԻՊ-ն օր ու գիշեր աշխատում էր, ստի և կեղծիքի հեղափոխության օրերին, պաշտպանելով մոլորված ցուցարարներին։ Ի՞նչ փույթ, որ պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն իր ղեկավարով օր ու գիշեր աշխատում էին և միջազգային կառույցներին տեղեկացնում Ադրբեջանի վայրագությունների, հումանիտար իրավունքի խախտումների մասին։

Ի՞նչ փույթ, որ պատերազմից հետո նույնպես ՄԻՊ-ը աներևակայելի աշխատանք է տանում գերիներին վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է Իշխանյանը։

Back to top button