ՆորություններՍպորտ

Լևոն Արոնյանը նախ պարտվել է Մամեդյարովին, ապա հաղթել Նեպոմնյաշչիին և Կարյակինին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարին, որում արդեն 3 տուր է կայացել:

Արոնյանը հենց մեկնարկում ցավալի պարտություն է կրել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից, իսկ արդեն երկրորդ և երրորդ տուրերում տպավորիչ հաղթանակներ տարավ Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչիի և Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Նախնական փուլում շախմատիստները կանցկացնեն 15-ական պարտա՝ 3 օրում: Առաջին 8 տեղերը զբաղեցրած շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:

Հիշեցնենք՝ Արոնյանը վերջերս հայտարարեց մարզական քաղաքացիությունը փոխելու և այսուհետ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու մասին:

Meltwater Champions Chess Tour-ում Արոնյանը, սակայն, դեռևս ներկայացնում է Հայաստանը:

Back to top button
Close