Նորություններ

«Դիմիր իմ թիկնապահներին». Քանյե Ուեսթը խզել է բոլոր կապերը Քիմ Քարդաշյանի հետ

44-ամյա Քանյե Ուեսթը որոշել է ընդհանրապես մոռացության մատնել իր անցյալ կյանքը: Ամերիկացի ռեփերը փոխել է իր հեռախոսահամարները, որպեսզի չշփվի նախկին կնոջ՝ 40-ամյա Քիմ Քարդաշյանի հետ:

Քանյեն ծանր է տանում բաժանումը. նա ազատվել է այն զարդերից, որոնք հիշեցնում էին կնոջ մասին, ինչպես նաև խզել է կապը նրա հետ: «Ուեսթը փոխել է իր հեռախոսահամարները և Քիմին ասել. «Դուք  կարող եք կապվել ինձ հետ իմ անվտանգության ծառայության միջոցով»,-հայտնում է Daily Star-ը:

Այնուամենայնիվ, աստղային ծնողները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ամուսնալուծությունը չազդի այն 4 երեխաների վրա, որոնց մասին նրանք շարունակում են միասին հոգ տանել:

«Քիմը Քանյեին վստահում է: Հայրը սիրում է փոքրիկներին և հանդիպում է նրանց հետ: Քիմը դուրս է գալիս տնից և հայրը գալիս ու շփվում է երեխաների հետ: Նրանք դայակների մի ամբողջ բանակ ունեն, ուստի միշտ ուրախ են»:

Քարդաշյանը Քանյեի հետ ամուսնացած էր ավելի քան 6 տարի: Վերջին տարիներին նրանք հաճախ էին կոնֆլիկտներ ունենում: Երեխաներին՝ 7-ամյա Նորթին, 5-ամյա Սեյնթին, 3-ամյա Չիկագոյին եւ 1,5 տարեկան Փսալմին դաստիարակելու հարցում աստղային զույգը նույն տեսակետը չուներ: Բացի այդ, Ուեսթը երազում էր յոթ ժառանգների մասին, իսկ դա ոչ մի կերպ չէր մտնում հեռուստաաստղի ծրագրերի մեջ:

Որպեսզի բաժանությունն ավելի հեշտ տանի, Քիմն ամբողջովին ընկղմվել է աշխատանքի մեջ: SKIMS-ի հիմնադիրն ինքն է իր ապրանքանիշի գովազդային դեմքը: Քարդաշյանը ներկայացել է սեփական ստեղծագործության ձյունաճերմակ հանդերձանքով:

Back to top button
Close