Նորություններ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունը՝ Յուրի Խաչատուրովի մասին արած իր արտահայտությունների վերաբերյալ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հրապարակայնորեն հերքել է 2018 թվականի հուլիսի 30-ին ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հայտարարությունները։

«Հարգելով դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ այն մտել է օրինական ուժի մեջ՝ հրապարակայնորեն հերքում եմ 2018 թվականի հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված իմ հարցազրույցում Յուրի Խաչատուրովին վերաբերող տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու եւ պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին»,- հերքման տեքստում նշել է Գրիգորյանը։

Back to top button
Close